Լոնդոնում վերաբացվել է Գեթվիքի օդանավակայանի փակ տերմինալը

20:55 • 14.11.15

Բրիտանիայի երկրորդ ամենազբաղված օդանավակայանը` Լոնդոնի «Գեթվիքը», վերականգնել է իր աշխատանքը։

 

Reuters-ը հայտնում է, որ վերաբացվել է օդանավակայանի հյուսիսային տերմինալը, որը փակվել էր ահաբեկչության վտանգի հավանականության պատճառով։

 

Այսօր ցերեկը հայտնի էր դարձել, որ անհայտ տղամարդը կասկածելի պայուսակ է թողել օդանավակայանում, ինչի պատճառով տերմինալը տարհանվել էր։

 

Փարիզի ահաբեկչությունների ֆոնին բրիտանական ոստիկանությունը հայտնել էր, որ լուրջ է վերաբերում ցանկացած սպառնալիքի։ Միջադեպի բերումով ձերբակալվել էր տղամարդ, որը Ֆրանսիայի քաղաքացի է և որը փորձել էր զենքերով օդանավ նստել։


 

Լոնդոնում վերաբացվել է Գեթվիքի օդանավակայանի փակ տերմինալը