Նախնական տվյալներով փարիզյան ահաբեկչությունների զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ՀՀ ՏԿԱԻՆ

12:29 • 14.11.15

Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել   քաղաքի  6 տարբեր վայրերում` «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ:


Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի, տուժել է ավելի քան 200 մարդ:


Ըստ նախնական տվյալների` զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը։


Կապ է հաստատվել Ֆրանսիայում ՀՀ փոխդեսպան Վահե Վահրամյանի հետ, ով տեղեկացրեց, որ ահաբեկչության զոհերի և տուժածների ինքնությունը պարզվում է:

Նախնական տվյալներով փարիզյան ահաբեկչությունների զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ՀՀ ՏԿԱԻՆ