Փարիզի առևտրի կենտրոններից մեկում տարհանում է սկսվել
Փարիզի «Լաֆայեթ» առևտրի կենտրոնի գնորդներին ու աշխատակիցներին տարհանում են։
Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը՝ Itele-ի հղումով, հանրախանութում տարհանումն սկսվել է հայտնաբերված կասկածելի իրի պատճառով։
Մանրամասները չեն հաղորդվում։
Փարիզի 7 շրջաններում ուրբաթ երեկոյան գրեթե միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել՝ զինված հարձակումներ ու պայթյուններ, որոնց հետևանքով, ըստ տարբեր տեղեկությունների, զոհվել է 120-150 մարդ։
Ավելի քան 100 մարդ զոհվել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում՝ համերգի ժամանակ։ Տասնյակ մարդիկ զոհվել են մայրաքաղաքի այլ շրջաններում տեղի ունեցած ահաբեկչություններից։










