Փարիզի դեպքերը մարտահրավեր են քաղաքակրթությանը. Ռուբեն Մեհրաբյան

23:44 • 14.11.15

Ըստ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի՝ երեկ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններն իրենց մասշտաբով համատեղելի են 2001թ-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած հայտնի ահաբեկչության հետ:
 

«Սա գործողություն էր ուղղված ընդդեմ քաղաքակրթության ազատության, հավասարության և եղբայրության արժեքների: Հարվածը հասցրին այն ուժերը, որոնք առաջնորդվում են անազատությամբ, անհավասարությամբ և մարդատյացությամբ:
Սա մարտահրավեր է քաղաքակրթությանը, և քաղաքակրթությունը պետք է գործուն պատասխան տա, իրավիճակն արդեն անհանդուրժելի է»,-
ասաց նա:
 

Հարցին, թե իր կարծիքով որքանով են կապված Փարիզի դեպքերը Սիրիայում Ռուսաստանի իրականացրած ռազմական գործողությունների հետ, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Սիրիայում ՌԴ-ի գործողությունների մասին պետք է խոսել վերապահումներով, որովհետև Ռուսաստանն այնտեղ գործողություններ է ծավալել ոչ թե ընդդեմ «Իսլամական պետության», այլ հանուն Ասադի ռեժիմի պահպանմանն ու հանուն սեփական շահերի: Ու բոլոր փորձերը ցույց տալով՝ դրա հակառակը չեն տպավորում միջազգային հանրությանը»:
 

Ըստ նրա՝ եթե ԻՊ-ի դեմ կա պայքար, ապա այն այսօր ցամաքային գործողություններով փաստացի մղում են քրդերը, Իրաքի բանակը, իսկ օդից՝ արևմտյան կոալիցիան:
 

«Մնացածի համար «Իսլամական պետություն» խրթվիլակը վերածվել է սեփական շահերն առաջ տանելու միջոցի ու հենց այդ պրակտիկան էլ բերեց նման ողբերգության»,-ասաց նա:
 

Պատասխանելով հարցրին, թե սրանով կկանխվի ներգաղթյալների մուտքը դեպի Եվրոպա, Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ,իհարկե,  դա անխուսափելի է, պարզապես դրանով հարցը չի լուծվի:
 

«Հարցը համալիր լուծում է պահանջում, միայն միգրանտներին չթողնելով հարցը չի լուծվում: Հարցը լուծում կստանա այն ժամանակ, երբ Մերձավոր Արևելքում  զանազանվի տեռորիզմի դեմ պայքարը և պայքարի իմիտացիան: Միջազգային հարաբերությունների սուբյեկտները պետք է կողմնորոշվեն՝ իրենք այդ պայքարի բարիկադների որ կողմում են»,-ասաց նա:

Փարիզի դեպքերը մարտահրավեր են քաղաքակրթությանը. Ռուբեն Մեհրաբյան