«Ռոսավիացիան» քննարկում է դեպի Փարիզ ավիահաղորդակցությունը սահմանափակելու հարցը
«Ռոսավիացիա» ավիատրանսպորտի դաշնային գործակալությունն ուսումնասիրում է Մոսկվայի և Փարիզի միջև ավիահաղորդակցությունը սահմանափակելու հարցը. РИА Новости գործակալությանը հայտնել է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Ներադկոն։
«Քննարկում ենք»,-ասել է Ներադկոն՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի և Փարիզի միջև ավիահաղորդակցությունը կսահմանափակվի Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով։










