Հայաստանը Ֆրանսիայի կողքին է. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին

06:05 • 14.11.15

 

ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր ցավակցությունն է հայտնել Փարիզում այս գիշեր տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ և դատապարտել այդ գործողությունները:

 

«Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է»,- ասվում է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունում:

Հայաստանը Ֆրանսիայի կողքին է. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին