Փարիզի ահաբեկչության զոհերի թվում հայեր չկան. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ

17:22 • 14.11.15

Փարիզում երեկ տեղի ունեցած 6 ահաբեկչական ակտերի հետևանքով զոհված 120-150  մարդկանց թվում հայեր չկան: Այս մասին Tert.am-ին հայտնեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ

 

Մուրադ Փափազյանը:


«Հայեր չկան»,- ասաց նա և ի պատասխան հարցի, թե տեղեկատվությունը ստու՞յգ է, հավելեց. «Մենք իշխանությունների հետ կապի մեջ ենք, և չենք կասկածում»:
 


Հայկական համայնքի ներկայացուցիչը նկատեց, որ Ֆրանսիայում մտցված արտակարգ դրության հետևանքով «բոլորը զգույշ են», այդ թվում նաև հայերը:


«Ֆրանսիական ժողովուրդը, երկիրը շոկի մեջ է, և գետտոյի մեջ չի ապրի հայությունը, ուրեմն զանազանություն չկա, բոլորս էլ հետևում ենք կառավարության խորհուրդներին»,- ասաց Մուրադ Փափազյանը:
 

Փարիզի ահաբեկչության զոհերի թվում հայեր չկան. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ