Փարիզի դատախազությունը հաղորդում է ահաբեկչությունների հետևանքով 128 մարդու մահվան մասին
Փարիզի դատախազությունը հաղորդում է ուրբաթ երեկոյան քաղաքի միաժամանակ մի քանի վայրերում իրականացված ահաբեկչությունների հետևանքով 128 մարդու մահվան մասին, 99 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ գերատեսչության աղբյուրի հղումով։
Լրատվամիջոցները հայտնում են առնվազն 150 մարդու մահվան մասին։
Հիշեցնենք, որ Փարիզում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, 3 պայթյուն հնչել է մարզադաշտի հարևանությամբ:Բացի այդ, ռոք համերգի ընթացքում համերգասրահում պատանդ են վերցրել մարդկանց:










