Փարիզում ահաբեկչական գործողությունների արդյունքում ՀՀ քաղաքացիների կամ հայերի տուժած լինելու մասին տեղեկություններ դեռևս չկան.ՀՀ ԱԳՆ
Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների արդյունքում ՀՀ քաղաքացիների կամ հայերի տուժած լինելու մասին տեղեկություններ դեռևս չկան: Այս մասին հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով , ըստ նախնական տեղեկությունների, զոհվեց 120-150 մարդ, 99 մարդ գտնվում ծայրահեղ ծանր վիճակում:










