Նրանք կրակում էին անմիջապես մարդկանց վրա՝ բացականչելով. «Ալլահ Աքբար». պատմում են Փարիզի ահաբեկչությունների ականատեսները (ֆոտոշարք)

09:52 • 14.11.15

Փարիզի «Բատակլան» համերգասրահում համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության ականատեսները պատմել են, թե ինչ է կատարվել համերգասրահում գործողության ժամանակ, հայտնում է ru.euronews.com-ը։

 

«Մտան մի քանի մարդիկ և սկսեցին կրակել անմիջապես մուտքի մոտից։ Կրակում էին մարդկանց վրա՝ բացականչելով՝ «Ալլահ Աքբար»։ Ես լսում էի, թե նրանք ինչպես են լիցքավորում զենքերը։ Համերգը դադարեցվեց, բոլորը պառկեցին գետնին։ Նրանք շարունակում էին կրակել մարդկանց վրա։ Դա դժոխք էր»,- հեկեկալով պատմել է ականատեսներից մեկը։

 

«Ես բռնեցի մայրիկիս ձեռքը, և մենք պառկեցինք գետնին։ Հետո մենք վազեցինք ելքի մոտ։ Դա սարսափելի էր»,- պատմել է մեկ այլ ականատես՝ նշելով, որ չի հասցրել նորմալ տեսնել հարձակվողներին։

 

Հիշեցնենք, որ Փարիզում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, 3 պայթյուն հնչել է մարզադաշտի հարևանությամբ: Բացի այդ, ռոք համերգի ընթացքում համերգասրահում պատանդ են վերցրել մարդկանց: Պաշտոնական տվյալներով մահացել է առնվազն 158 մարդ:
 

 

 

Ահաբեկչություն ռեստորաններից մեկում

 

 

 

 

Նրանք կրակում էին անմիջապես մարդկանց վրա՝ բացականչելով. «Ալլահ Աքբար». պատմում են Փարիզի ահաբեկչությունների ականատեսները (ֆոտոշարք)