Փարիզի ողբերգությունից հետո շտկումներ կմտցվեն Սիրիայի հարցով բանակցությունների օրակարգում. ՌԴ ԱԳՆ

13:21 • 14.11.15

Փարիզում ահաբեկչությունները կազդեն սիրիական հակամարտության կարգավորմանը նվիրված բազմակողմ բանակցությունների վրա, որոնք տեղի են ունենալու Վիեննայում՝ այսօր։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին այսօր հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

Նրա խոսքով՝ Փարիզում տեղի ունեցածի պատճառով շտկումներ տեղի կունենան այսօրվա միջոցառման օրակարգում։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրիան ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Վիեննայում Սիրիայի հարցով բանակցությունների ժամանակ։

 

Հիշեցնենք, որ Փարիզում միաժամանակ 6 խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 158 մարդ, կան ավելի քան 200 վիրավորներ, որոնցից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է։

Փարիզի ողբերգությունից հետո շտկումներ կմտցվեն Սիրիայի հարցով բանակցությունների օրակարգում. ՌԴ ԱԳՆ