Փարիզի բնակիչներն ահաբեկչությունից հետո սնունդ և գիշերակաց են առաջարկել նրանց, ովքեր չեն կարողացել տուն գնալ
Փարիզի բնակիչներն ահաբեկչություններից հետո սոցկայքերում ակտիվ օգնություն են առաջարկել մարդկանց, ովքեր դրա կարիքն են ունեցել։ Մի քանի ժամում #PorteOuverte («բաց դուռ») հեշթեգն օգտագործվել է մոտ 500.000 անգամ, գրում է segodnya.ua-ն։
Մարդիկ հրապարակել են հայտարարություններ` առաջարկելով իրենց տանն ընդունել մարդկանց: Բնակիչներն առաջարկել են նաև սնունդ, տաք ըմպելիքներ, բջջային հեռախոսները վերալիցքավորելու հնարավորություն: Երբեմն պարզապես առանց որևէ մեկնաբանության տեղադրել են իրենց հեռախոսահամարները և տան հասցեները:
Փարիզցի տաքսիստներն իրենց ուղևորներին անվճար տեղ են հասցնում` անջատելով հաշվիչները։
«Կոչ բոլոր գործընկերներին` հիվանդանոցները տաքսիների կարիք ունեն, միացե՛ք»,- ասվում է քաղաքի ամենախոշոր տաքսի ընկերության հաղորդագրությունում:










