Փարիզի մարզադաշտի տարհանման ժամանակ ամբոխը երգել է Ֆրանսիայի հիմնը (տեսանյութ)

08:34 • 14.11.15

 

Փարիզի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտի տարհանման ընթացքում ամբոխը սկսել է երգել Ֆրանսիայի ազգային հիմնը: Տեսանյութը հրապարակվել է Mashable կայքում:

 

Փարիզում այս գիշեր տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 158 մարդ: Ֆրանսիայում ամբողջ երկրի տարածքում ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը: Երկիրը փակել է սահմանները և զորքեր է դուրս բերել փողոցներ:

Փարիզի մարզադաշտի տարհանման ժամանակ ամբոխը երգել է Ֆրանսիայի հիմնը (տեսանյութ)