Ոչ մի ահաբեկչական կազմակերպություն դեռ իր վրա չի վերցրել Փարիզի ահաբեկչությունների համար պատասխանատվությունը. SITE
Ոչ մի ահաբեկչական կազմակերպություն դեռ իր վրա չի վերցրել Փարիզի ահաբեկչությունների համար պատասխանատվությունը, որոնց հետևանքով առնվազն 158 մարդ է մահացել: Այս մասին հայտնել է SITE կազմակերպությունը, որը համացանցում իսլամիստների ակտիվության մոնիտորինգ է անցկացնում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ծայրահեղականների կողմից օգտագործվող հաշիվները սոցկայքերում լի են նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչությունների վերաբերյալ դրական արձագանքներով: Արդեն շահարկվում է այն թեման, թե ով է, այնուամենայնիվ, կատարել ահաբեկչությունները: Շատ օգտատերեր կարծում են, որ դա ԻՊ-ն է»,- ասվում է կազմակերպության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Փարիզում այս գիշեր տեղի են ունեցել մի շարք ահաբեկչություններ, որոնց զոհն է դարձել առնվազն 158 մարդ: Ֆրանսիայում ամբողջ երկրի տարածքում ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը:










