Որոշ ահաբեկիչներ հնարավոր է ազատության մեջ են գտնվում, ոստիկանությունը զբաղվում է նրանց որոնումներով
Փարիզի դատախազությունը հայտնել է, որ որոշ ահաբեկիչներ Փարիզում հարձակումներից հետո կարող են ազատության մեջ գտնվել, փոխանցում է РИА Новости-ն։
Ոստիկանության ներկայացուցիչ Միշել Կադոն հայտնել է, որ իրավապահները բոլոր ահաբեկիչներին սպանված են համարում, սակայն շարունակում են հնարավոր հանցակիցների որոնումները:
Նախնական տվյալներով` քաղաքում գործել է 2 խումբ: Մեկը «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում, որտեղ ընթացել է Ֆրանսիայի և Գերմանիայի միջև ընկերական հանդիպումը և ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Երկրորդ խումբը ահաբեկչական գործողություններն իրականացրել է քաղաքի սահմանների ներսում:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է առնվազն 6 ահաբեկչական գործունեություն, դատախազությունը քրեական գործեր է հարուցել, գրում է Газета-ն:










