Ֆրանսիայում ուժի մեջ է մտել արտակարգ դրությունը

06:23 • 14.11.15


Ֆրանսիայում ամբողջ երկրի տարածքում ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին հայտարարվել է Նախարարների խորհրդի նիստի արդյունքների հիման վրա, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:


«Արտակարգ դրության սահմանման մասին որոշումը հաստատվել է: Այն անմիջապես ուժի մեջ է մտնում Ֆրանսիայի ամբողջ տարածքում: Հանրապետության նախագահը հանձնարարել է նաև անհապաղ վերականգնել սահմանային հսկողությունը»,- ասվում է փաստաթղթում:


Միաժամանակ հաստատվել է մեկ այլ որոշում` Փարիզի շրջանում անվտանգության միջոցառումների ուժեղացման վերաբերյալ: Դա թույլ կտա իշխանություններին տնային կալանքի տակ վերցնել ցանկացած անձի, ում գործողությունները կարող են վտանգ ներկայացնել հանրության համար: Խոսքը այն մարդկանց մասին է, որոնք հաշվառված են հատուկ ծառայություններում, կրոնական ծայրահեղական և այլ կազմակերպություններում:


Փարիզում շաբաթ օրը փակ կլինեն դպրոցները, միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նաև թատրոնները, համերգասրահները:
Հիշեցնենք, որ այս գիշեր Փարիզում իարկանացված ահաբեկչությունների հետևանքով առնվազն 158 մարդ է զոհվել:

Ֆրանսիայում ուժի մեջ է մտել արտակարգ դրությունը