Սա Երրորդ համաշխարհայինի մասն է. Հռոմի պապը` Փարիզի ահաբեկչությունների մասին

18:48 • 14.11.15

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարությամբ է հանդես եկել Փարիզի ահաբեկչությունների կապակցությամբ:

 

«Ազատության» ռուսալեզու ծառայության փոխանցմամբ` ըստ պոնտիֆիկոսի Փարիզում ահաբեկչությունների շարքը «երրորդ համաշխարհային պատերազմի մասն» է:

 

Հռոմի պապը հավելել է, որ կատարվածը «ոչ մի արդարացում չունի` ոչ կրոնական առումով, ոչ մարդկայնորեն»:

 

«Դժվար է հասկանալ մարդկանց կողմից արվող նման բաները», - հավելել է Հռոմի պապը, ասել, որ աղոթում է զոհերի ընտանիքների, Ֆրանսիայի համար:

 

Սա Երրորդ համաշխարհայինի մասն է. Հռոմի պապը` Փարիզի ահաբեկչությունների մասին