Լեհաստանը հրաժարվում է ներգաղթյալներ ընդունել` Փարիզի ահաբեկչությունների պատճառով

23:05 • 14.11.15

Լուսանկարը՝ AFP-ի

 

Լեհաստանը հրաժարվում է ԵՄ երկրների հետ համաձայնեցված քվոտաների հիման վրա ներգաղթյալներ ընդունել` Փարիզում իրականացված ահաբեկչությունների պատճառով, փոխանցում է Deutsche Welle-ն:

 

«Հաշվի առնելով Փարիզի ողբերգական իրադարձությունները` մենք չենք տեսնում համաձայնությունը կատարելու քաղաքական հնարավորություն»,- ասվում է ԵՄ հարցերով Լեհաստանի ապագա նախարար Կոնրադ Շիմանսկու հայտարարությունում:

 

Նրա խոսքով` Փարիզում հարձակումները վկայում են եվրոպական միգրացիոն քաղաքականությունը վերանայելու և արտաքին սահմաններին վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության մասին:

 

Միևնույն ժամանակ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեյզերը կոչ է արել զուգահեռներ չանցկացնել փարիզյան ահաբեկչությունների և միգրացիոն ճգնաժամի միջև:

Լեհաստանը հրաժարվում է ներգաղթյալներ ընդունել` Փարիզի ահաբեկչությունների պատճառով