Բջջայինը փրկել է իմ կյանքը. Փարիզի ահաբեկչության ականատես (տեսանյութ)
Զարմանալի պատմություն է տեղի ունեցել Փարիզի ահաբեկչություններից մեկի ականատեսի հետ։
Խոսքը մայրաքաղաքի բնակիչ Սիլվեստրի մասին է, ով հազիվ է փրկվել մահից պայթյունի հետևանքով, որը հնչել է մարզադաշտի մոտակայքում, փոխանցում է Комсомольская правда-ն։
Քաղաքացու խոսքով` ինքը մինչ այժմ ողջ է միայն իր սմարթֆոնի շնորհիվ: Տղամարդը վստահեցնում է, որ ռումբերից մեկից մի կտոր դիպել է իր հեռախոսին, որը եղել է բաճկոնի գրպանում։ Արդյունքում նա միայն թեթև վնասվածք է ստացել որովայնի շրջանում։
«Սմարթֆոնը փրկեց իմ կյանքը: Դա իսկական հրաշք է։ Անկեղծ ասած՝ ես ոչ մեկին չեմ ցանկանա նման բան վերապրել»,- ասել է Սիլվեստրը:










