Ամբողջ աշխարհում կխստացվի ֆրանսիացի դիվանագետների անվտանգությունը

22:30 • 14.11.15

Փարիզը կխստացնի իր դեսպանատների, հյուպատոսարանների, դիվանագետների անվտանգությունն ամբողջ աշխարհում։

 

Life News-ը հայտնում է, որ համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:

 

Նման միջոցառումները պայմանավորված են Փարիզում գրանցված ահաբեկչության վերջին ալիքով, որին նախօրեին զոհ է գնացել մոտ 150 մարդ:

 

Նա լքել է Վիեննայում Սիրիայի հարցով բանակցությունները և վերադարձել Ֆրանսիա:

 

 

Ամբողջ աշխարհում կխստացվի ֆրանսիացի դիվանագետների անվտանգությունը