Ֆրանսիայում ուղևորատար գնացք է վթարվել. կան զոհեր (լուսանկարներ, թարմացված)

19:39 • 14.11.15

Ֆրանսիայում արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից: 

 

Life News-ը հայտնում է, որ վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 7 զոհ: ԶԼՄ-ները հայտնում են 60 վիրավորի մասին:

 

Հայտնի է, որ գնացքը վթարվել է Ստրասբուրգի մերձակա Էկվեշեմ քաղաքում:

 

Վթարի մասին հայտնում են Փարիզում ահաբեկչությունների աննախադեպ ալիքի ֆոնին։

 

Նշենք, որ ուրբաթ երեկոյան կատարված ահաբեկչություններից հետո այսօր Փարիզի արվարձաններում նոր պայթյուններ և հրաձգություն է արձանագրվել։


Daily Mail-ը հայտնում է, որ Բանյոլեի շրջանում օդ են բարձրացվել ուղղաթիռներ, ոստիկանական մեքենաները հետապնդում են սկսել:

 

Ֆրանսիայում ուղևորատար գնացք է վթարվել. կան զոհեր (լուսանկարներ, թարմացված)