Վատիկանը դատապարտել է Փարիզի ահաբեկչությունները և «արդյունավետ պատասխանի» կոչ արել

10:26 • 14.11.15

Վատիկանը ցավակցություն է հղել Փարիզի ահաբեկչությունների կապակցությամբ, փոխանցում է РИА Новости-ն` հղում անելով Սուրբ աթոռի պաշտոնական հաղորդագրությանը։

 

«Դա հարձակում է ամբողջ մարդկության խաղաղության վրա, որը պահանջում է վճռական, արդյունավետ պատասխան մեզանից բոլորից»,- ասվում է փաստաթղթում:

 

Վատիկանն ընդգծում է, որ ցնցված է տեղի ունեցածից և Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցածն անվանում է «ատելության և խելահեղ ահաբեկչական բռնության նոր դրսևորում»։

 

Սուրբ աթոռը դատապարտել է Փարիզի ահաբեկչություններն ամենախիստ ձևով, ասվում է փաստաթղթում:

 

Հիշեցնենք, որ Փարիզում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, 3 պայթյուն հնչել է մարզադաշտի հարևանությամբ: Բացի այդ, ռոք համերգի ընթացքում համերգասրահում պատանդ են վերցրել մարդկանց: Պաշտոնական տվյալներով մահացել է առնվազն 158 մարդ:

Վատիկանը դատապարտել է Փարիզի ահաբեկչությունները և «արդյունավետ պատասխանի» կոչ արել