Էյֆելյան աշտարակի հարակից թաղամասից տարհանում է իրականացվել

01:42 • 15.11.15

Տարհանում է իրականացվել Փարիզի Էյֆելյան աշտարակի հարակից թաղամասում, հայտնում է Reuters գործակալությունը` ականատեսներին հղումով:

Գործակալությունը փոխանցում է, որ ոստիկանությունը փակել է աշտարակից ոչ հեռու գտնվող Champ de Mars կայարանի մուտքերը: Այս մասին հայտարարվում է բարձրախոսերով:

Աղբյուրը նշում է նաև, որ Pullman հյուրանոցի հարևանությամբ նկատվել են ոստիկանության կուտակումներ: Սակայն РИА Новости-ի հետ հեռախոսազրույցում հյուրանոցի վարչակազմը հերքել է ԶԼՄ-ների լուրերը:

«Մեր մոտ ամեն ինչ լավ է, դա կեղծ տեղեկություն է: Ոստիկանություն չկա, ոչ ոք չի տարհանվել: Մի անհանգստացեք»,- հայտնել են հյուրանոցում:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ տեղեկատվությունը կեղծ է։ 

Էյֆելյան աշտարակի հարակից թաղամասից տարհանում է իրականացվել