Փարիզի ահաբեկիչներից երկուսը 15 և 18 տարեկան են. Le Figaro

12:07 • 15.11.15

Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչություններ իրականացրած անձանցից երկուսը 15 և 18 տարեկան են եղել, այս մասին տեղեկացնում է ֆրանսիական Le Figaro թերթը:

 

Պարբերականը նշում է, որ այս տեղեկությունն ստացվել է դատաբժշկական փորձաքննությունից հետո, սակայն, պաշտոնապես այն դեռ ո՛չ հերքվել է, ո՛չ էլ հաստատվել է:

 

Ավելի վաղ  Tert.am–ը տեղեկացրել էր, որ հայտնի էր դարձել ահաբեկիչներից երեքի ինքնությունը:
 

 

Փարիզի ահաբեկիչներից երկուսը 15 և 18 տարեկան են. Le Figaro