Փարիզը նոյեմբերի 13-ի ահաբեկչությունից հետո (լուսանկարներ)
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ Ֆրանսիայի դատախազության հրապարակած տվյալների, զոհվել է 128 մարդ: Տարբեր աղբյուրներ հայտնում են 250 տուժածների մասին, նրանցից 99-ի վիճակը ծանր է:
«Ռույթերս» գործակալությունը ֆոտոշարք է պատրաստել, որը ներկայացնում է Փարիզը նոյեմբերի 13-ի ահաբեկչությունից հետո։










