Փարիզի ահաբեկչություններն իրականացրել են 3 համակարգված խմբեր. Փարիզի դատախազ
Փարիզում ահաբեկչությունների շարքն իրականացրել են 3 շատ լավ զինված և համակարգված ահաբեկիչների խմբեր, հայտնել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը:
«Խոսքը ահաբեկիչների 3 համակարգված թիմերի մասին է», - ասել է դատախազը:
Նա նշել է, որ հարձակվողները լավ զինված են եղել և գործել են կտրուկ: Դատախազի խոսքով` խոսքը 7 ահաբեկիչների մասին է, փոխանցում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ Փարիզի 7 շրջաններում ուրբաթ երեկոյան գրեթե միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել՝ զինված հարձակումներ ու պայթյուններ, որոնց հետևանքով, ըստ տարբեր տեղեկությունների, զոհվել է 120-150 մարդ։
Ավելի քան 100 մարդ զոհվել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում՝ համերգի ժամանակ։ Տասնյակ մարդիկ զոհվել են մայրաքաղաքի այլ շրջաններում տեղի ունեցած ահաբեկչություններից։










