Ոստիկանությունը ձերբակալել է Փարիզի ահաբեկիչներից մեկի ընտանիքի 6 անդամներին

14:06 • 15.11.15

Փարիզում ահաբեկչական հարձակումների առթիվ հարուցված քրեական գործի հետաքննության շրջանակներում Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկիչներից մեկի ընտանիքի վեց անդամներին։ Այդ մասին ֆրանսիական BFMTV հեռուստաալիքին հայտնի է դարձել Փարիզի դատախազությունում աղբյուրից:
 

«Ոստիկանության խուզարկությունների ընթացքում ձերբակալվել են «Բատակլան» թատրոնի վրա հարձակվող մահապարտ-ահաբեկիչներից մեկի ընտանիքի վեց անդամներ: Նրանց թվում է ահաբեկչի հայրը և եղբայրը»,- ասված է հաղորդագրությունում:


Ուրբաթ երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է տեղի ունեցել «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում, որտեղ անցկացվում էր Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլային հավաքականների ընկերական խաղը: Բացի այդ «Բատակլան» թատրոնում ռոք-համերգի ժամանակ ահաբեկիչները պատանդներ են վերցրել: Վերջին տվյալներով՝ 129 մարդ է մահացել:

Ոստիկանությունը ձերբակալել է Փարիզի ահաբեկիչներից մեկի ընտանիքի 6 անդամներին