Փարիզում ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչությունների կասկածյալի

10:56 • 15.11.15

Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների կասկածյալի՝ Ֆրանսիայի 29-ամյա քաղաքացու, որը «Բատակլան» համերգային սրահում պատանդներ վերցնող ահաբեկիչներից մեկի շրջապատից է, այդ մասին հայտնի է դարձել իրավապահ մարմիններում աղբյուրից, գրում է РИА Новости-ն:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ Ֆրանսիայի դատախազության հրապարակած տվյալների, զոհվել է 128 մարդ:


Տարբեր աղբյուրներ հայտնում են 250 տուժածների մասին, նրանցից 99-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ:

Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել և մեղադրել «Իսլամական պետություն» խմբավորմանը

Փարիզում ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչությունների կասկածյալի