Լոնդոնյան մետրոյում բրիտանացին դեպի մոտեցող գնացքն է հրել մուսուլման կնոջը (տեսանյութ)

20:34 • 16.11.15

Մեծ Բրիտանիայում տղամարդուն մեղադրել են սպանության փորձ իրականացնելու համար, երբ վերջինս երկաթգծի կայարանում ընթացքի ժամանակ դեպի գնացքն է հրել այնտեղ  կանգնած մուսուլման կնոջը:

Ինչպես ներկայացնում  է Tribune պարբերականը՝ մետրոյի տեսախցիկները ֆիքսել են` ինչպես է կնոջ ետևում կանգնած տղամարդը գնացքի մոտենալու պահին հրում նրան:

Տուժողը հարված է ստացել վագոնից և այդ  հարվածի արդյունքում նորից նետվել է դեպի հարթակը:  Մարդիկ օգնել են նրան կանգնել: Կինը աննշան վնասվածքներ է ստացել:

Ոստիկանությունը փորձում է պարզել բրիտանացու այդ քայլի շարժառիթը:  Չի բացառվում, որ նրան այդ քայլին կարող էին դրդել Փարիզի ահաբեկչությունները:

 

Լոնդոնյան մետրոյում բրիտանացին դեպի մոտեցող գնացքն է հրել մուսուլման կնոջը (տեսանյութ)