ԻՊ-ը նոր ահաբեկչություններ է պատրաստում Եվրոպայում. Ֆրանսիայի վարչապետ

12:10 • 16.11.15

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը RTL ռադիոյի եթերում հայտարարել եվրոպական երկրներում պատրաստվող «Իսլամական պետություն» խմբավորման նոր ահաբեկչական հարձակումների մասին, գրում է gazeta.ru-ն։

 

Վալսի խոսքով՝ գրոհայիններն ահաբեկչություններ են պատրաստում «Ֆրանսիայում և այլ եվրոպական երկրներում»։

 

Ֆրանսիայի վարչապետն ընդգծել է, որ Փարիզի տվյալներով՝ մայրաքաղաքում ահաբեկչությունների շարքը պլանավորվել է Սիրիայի տարածքում։

 

«Այդ հարձակումը կազմակերպվել է, մտածվել և նախապատրաստվել Սիրիայի տարածքից»,- ասել է Վալսը:

 

«Այս սերունդը երկար ժամանակ պետք է ապրի ահաբեկչական վտանգի հետ: Մենք պետք է ապրենք, ապրենք լիարժեք, բայց հաշվի առնելով այդ սպառնալիքը»,- հավելել է Վալսը։

 

Նա նաև հաստատել է, որ ողջ երկրում հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում, որոնցից շատերն անմիջականորեն կապված չեն Փարիզում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Նա նշել է նաև, որ այս գիշեր Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ավելի քան 150 խուզարկում է իրականացվել՝ ուղղված ջիհադականների հայտնաբերմանը։

 

Ավելի վաղ տեղեկություն է ստացվել, որ ահաբեկչութունների շարքի կազմակերպիչը սիրիական ծագմամբ Բելգիայի քաղաքացի Աբդեհամիդ Աբաուդն է։

 

 

ԻՊ-ը նոր ահաբեկչություններ է պատրաստում Եվրոպայում. Ֆրանսիայի վարչապետ