Ֆրանսիայում 1 րոպե լռությամբ հարգել են ահաբեկչությունների զոհերի հիշատակը

15:47 • 16.11.15

Ֆրանսիայում տեղի ժամանակով ժամը 12:00-ին (ՀՀ ժամանակով՝ ժամը 15:00-ին) տեղի է ունեցել խոստացված մեկ րոպե լռության ակցիան, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Այն նվիրված է եղել Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի զոհերի հիշատակին։

 

Ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին, Փարիզում ահաբեկչական գործողությունների շարք էր տեղի ունեցել: Վերջին տվյալներով՝ զոհվել է շուրջ 130 մարդ, տուժածների թիվը 352 է, որոնցից 99 գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Ֆրանսիայում 1 րոպե լռությամբ հարգել են ահաբեկչությունների զոհերի հիշատակը