ԱՄՆ-ում տարհանում են Հարվարդի համալսարանը` պայթեցման սպառնալիքի պատճառով
Ամերիկյան հեղինակավոր Հարվարդի համալսարանի 4 շինություններից ուսանողների են տարհանում:
Russia Today-ը հայտնում է, որ համալսարանում պայթեցման ահազանգ է ստացվել: Մասնավորապես` համալսարանի ղեկավարությունը «չհաստատված սպառնալիք» է ստացել` տեղադրված պայթուցիկ միջոցի մասին:
Տարհանումը կատարվում է Բոսթոնի արվարձանի ուսանողական ավանի տարածքում:










