Ահաբեկչության դեմ պայքարում համախմբում դասական առումով տեղի չի ունենա. քաղաքագետ

13:11 • 16.11.15

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադառնալով Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությանը և դրան հաջորդող զարգացումներին, տեսակետ հայտնեց, թե ահաբեկչության դեմ պայքարում համախմբում դասական առումով տեղի չի ունենա, քանի որ ըստ նրա՝ նույնիսկ այս դեպքում շահերը չեն համընկնում:

 

«Գեոպոլիտիկ շահեր կան և չեմ կարծում կլինի որոշակի դիրքերի մերձեցում ՌԴ-ի և Արևմուտքի միջև»,-ասաց նա: 

 

Քաղաքագետն ընդգծեց, թե արդեն իսկ կան տեղեկություններ, որ ֆրանսիական օդուժը 20 հարված է հասցրել Սիրիայում, սակայն ցամաքային օպերացիա չկա և ուստի ՌԴ-ի և Արևմուտքի միջև թերևս կհամաձայնեցնեն միայն օդից գործելու հնարավորությունները: 
 

«Առավել մեծ համագործակցության մասին դժվար է խոսել, փխրուն է իրավիճակը: Կարևորն է այս պահին այսպես ասած կոշիկներ դնելն է գետնի վրա, այսինքն՝ ռազմական ցամաքային օպերացիան, որի մասին այս պահի դրությամբ խոսք չկա»,-ասաց նա և հավելեց, թե առաջիկայում սպասվում է Ֆրանսիայի նախագահի ուղերձը ԱԺ-ին, որից հետո պարզ կլինի:

 

Հայկ Մարտիրոսյանը համաձայն է այն կարծիքների ու վերլուծությունների հետ, որ Ֆրանսիայի միգրացիոն քաղաքականությունը ձախողված է, քանի որ այն իրականացվել է առանց սելեկտիվ, տարանջատվող սկզբունքի:

 

«Կարծում եմ՝ Ֆրանսիան կսթափվի և կսկսի տարբերակել իրական փախստականների զանգվածին: Մարդու իրավունքների պատկերացումն այնքան է ծայրահեղացել և բոլորին մեկ հովանոցային տերմինով են որակում»,-ասաց նա:
 

Մյուս կարևր խնդիրը, ըստ նրա, այն է, որ հիմնականում ահաբեկիչները ֆրանսիացիներ են եղել ինչն արդեն լուրջ խնդիր է: «Ծայրահեղականության գաղափարխոսությունն այնքան ահռելի մասշտաբների է Ֆրանսիայում հասել, որ անվտանգությունն անզոր է դրա դեմ պայքարում»,-ասաց նա:
 

Իսկ թե ինչու Ֆրանսիա, պատասխանում է, որովհետև թույլ օղակ էր, ահռելի մուսուլման համայնք կա, որը հասնում է շուրջ 7-8 մլն-ի, մզկիթներ կան, որտեղ քարոզվում է ԻՊ-ի գաղափարախոսությունը: Բացի այդ, նա նաև շեշտում է Ֆրանսիայի և Փարիզի սիմվոլիկ 

Ահաբեկչության դեմ պայքարում համախմբում դասական առումով տեղի չի ունենա. քաղաքագետ