Մոլդովայի կառավարությունը տարհանվել է` ռումբի մասին հաղորդումից հետո

20:39 • 16.11.15

Մոլդովայի կառավարության շենքից տարհանվել է 500 մարդ պայթուցիկ նյութի մասին հաղորդում ստանալուց հետո:

«Կոմերսանտ»-ը հայտնում է, որ ցերեկը անանուն զանգ է ստացվել` նախազգուշացումով, թե կառավարության շենքը պայթելու է:

Կառավարության շենքում աշխատել են ոստիկանները և հրշեջները, բոլոր աշխատասենյակները ստուգվել են, ձեռնարկվել անվտանգության միջոցառումներ:

Ավելի ուշ բոլոր աշխատակիցներին թույլատրվել է վերադառնալ աշխատավայր, քանի որ ռումբի մասին տեղեկությունը չի հաստատվել:

 

 

 

Մոլդովայի կառավարությունը տարհանվել է` ռումբի մասին հաղորդումից հետո