Փարիզում ահաբեկչություններ իրականացրած մահապարտներից մեկի մայրը որդու արարքը բացատրել է սթրեսով
Փարիզում Comptoir Voltaire սրճարանի մոտ իրեն պայթեցրած Իբրահիմ Աբդեսլամի մայրը հայտարարել է, որ իր որդին չէր ցանկանում ոչ մեկի սպանել: Մահապարտի մայրը կարծիք է հայտնել, որ նա կարող էր հարձակում կազմակերպել սթրեսի պատճառով, գրում է ntv.ru-ն:
Աբդեսլամի բարեկամները նաև նշում են, որ նրան հանդիպել են հարձակումից երկու օր առաջ և ոչ մի նշան չեն նկատել, որ նա պատրաստվում է «ինչ-որ դաժան բան անել»: Միևնույն ժամանակ նրանք խոստովանում են, որ Իբրահիմը երկար ժամանակ Սիրիայում է անցկացրել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իբրահիմ Աբդեսլամ Մուհամեդի եղբորը ոստիկանությունը ձերբակալել է նոյեմբերի 15-ին:










