Սաակաշվիլին ուկրաինացիներին կոչ է արել սոցցանցերում Ֆրանսիայի փոխարեն սեփական դրոշը դնել

17:18 • 16.11.15

Ուկրաինայի Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին սոցցանցերում իրենց լուսանկարները ֆրանսիական դրոշով փոխարինած ուկրաինացիներին կոչ է արել դրանք փոխարինել Ուկրաինայի դրոշի նկարներով:

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին Սաակաշվիլին գրել է Facebook-ի իր էջում:

 

«Ֆրանսիայում մեծ ողբերգություն է տեղի ունեցել, և մենք համերաշխ ենք, սակայն մենք անգամ մի րոպե չպետք է մոռանանք, որ մեր հերոսներն այս օրերին շարունակում են զոհվել երկրի արևելքում։ Ես կարծում եմ, որ ուկրաինացիները պարզապես պարտավոր են ֆրանսիական դրոշները փոխարինել ուկրաինականներով»,-գրել է Սաակաշվիլին։

Սաակաշվիլին ուկրաինացիներին կոչ է արել սոցցանցերում Ֆրանսիայի փոխարեն սեփական դրոշը դնել