Ստամբուլում տղան մտել է գերեզման՝ հանգուցյալի ոսկե ատամը գողանալու, և արգելափակվել այնտեղ (տեսանյութ)

16:37 • 16.11.15

Ստամբուլում 16-ամյա երիտասարդը ենթադրաբար հանգուցյալի ոսկե ատամը գողանալու նպատակով մտել է գերեզման, սակայն մնացել է բետոնե ծածկի տակ ու չի կարողացել դուրս գալ։

 

Ինչպես տեղեկացնում է Milliyet-ը, երիտասարդին օգնության են հասել ոստիկաններն ու փրկարարները։

 

Նրան առաջինը նկատել է գերեզմանատան անվտանգության աշխատակիցը, որը նախ գերեզմանաքարի մոտ գտել է նրա վերնազգեստն ու մոտեցել։ Տեսածից վախեցած աշխատակիցը վազելով հեռացել է ու ոստիկանություն կանչել։

 

Հաղորդվում է, որ տղան սիրիացի փախստական է։

 

Ստամբուլում տղան մտել է գերեզման՝ հանգուցյալի ոսկե ատամը գողանալու, և արգելափակվել այնտեղ (տեսանյութ)