Ինքնասպանություն Երևանում. բնակարանում գտել են 29-ամյա քաղաքացու դին
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 16-ին՝ ժամը 13.23-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի «Զովք» սուպերմարկետի մոտակայքում գտնվող շենքերից մեկի բնակիչ Լ. Ա.-ն, սպառնում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղեկություն է ստացվել, որ Լ. Ա.-ն բնակվում է Ազատության պողոտայի թիվ 12/2 շենքի 46-րդ բնակարանում:
Հրշեջ-փրկարարներն ազգականի տրամադրած բանալիով բացել են բնակարանի դուռը. պատշգամբի ներկառուցված պահարանի երկաթյա կառուցատարից կախված հայտնաբերվել է 1986թ. ծնված Լ. Ա.-ի դին:










