G20-ի առաջնորդները պայմանավորվել են ամրապնդել ավիացիոն անվտանգությունը

13:29 • 16.11.15

G20 գագաթաժողովի հռչակագրի նախագծում նշվում է ավիացիոն անվտանգությունն ամրապնդելու՝ երկրների առաջնորդների համատեղ մտադրության մասին, գրում է gazeta.ru-ն։

 

«Մենք համատեղ կաշխատենք համաշխարհային ավիացիոն անվտանգության ուժեղացման ուղղությամբ»,- ասված է փաստաթղթում:

 

«Քսանյակի» գագաթաժողովն անցկացվում է թուրքական Անթալիայում:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը։

 

G20-ի առաջնորդները պայմանավորվել են ամրապնդել ավիացիոն անվտանգությունը