Բելգիայում ազատ է արձակվել փարիզյան մահապարտի և որոնման մեջ գտնվող ահաբեկչի եղբայրը
Բելգիայի իրավապահ մարմինները կալանքից ազատ են արձակել Փարիզի ահաբեկչությունների մասնակից եղբայրների երրորդ եղբորը` Մուհամեդ Աբդեսլամին:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` նրա եղբայրներից մեկը` Բրահիմը, մասնակցել է «Բատակլան» համերգասրահի հարձակմանը, իսկ մյուս եղբայրը` Սահելը, փարիզյան ահաբեկչությունների կազմակերպման հիմնական կասկածյալն է և գտնվում է հետախուզման մեջ:
Մուհամեդի փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալին ազատ են արձակել առանց մեղադրանք ներկայացնելու: Նա կալանքի տակ էր գտնվում շաբաթ օրվանից:










