Թուրքիայի բողոքական համայնքը սպառնալիքներ է ստանում ԻՊ-ից

10:48 • 17.11.15

«Իսլամական պետություն» խմբավորումը Թուրքիայի բողոքական եկեղեցիներին ուղղված  սպառնալից հաղորդագրություններ է ուղարկում։

 

Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, համացանցում հրապարակվում են տեսանյութեր, որտեղ ԻՊ-ի դրոշները կրող անձինք սպառնում են եկեղեցիներում աշխատող հոգևորականներին ու համայնքի ներկայացուցիչներին։


Նույն տեսանյութում տեղ են գտել ԻՊ-ի դրոշների ու, համաձայն պնդումների, սպանված առաջնորդ Ալ-Բաղդադիի կադրերը:

 

Համայնքի ներկայացուցիչներին ուղղված ուղերձում նշվում է, որ եթե իրենք դիմեն ոստիկանություն, ավելի վատ կլինի: Չնայած սպառնալիքին՝ եկեղեցու առաջնորդները դիմել են ոստիկանություն, սկսվել է հետաքննություն:

 

«Թուրքիայի տարբեր քաղաքներում գտնվող եկեղեցիները տարբեր ալիքներից նմանատիպ սպառնալիքներ են ստանում: Դրանք միմյանց չափազանց նման են և, ենթադրաբար, նույն աղբյուրից են»,-պատկան մարմիններին հայտնել են համայնքի ներկայացուցիչները։

 

Թուրքիայի բողոքական համայնքը սպառնալիքներ է ստանում ԻՊ-ից