Ավստրալիա են ժամանել առաջին սիրիացի փախստականները
Ավստրալիայի Պերտ քաղաք են ժամանել 5 սիրիացիներ, հայտնել է երկրի սոցիալական ծառայությունների նախարար Քրիստիան Փորտերը:
Նրա խոսքով` այժմ ներգաղթյալները գտնվում են միգրացիոն ծառայության աշխատակիցների ապահով հսկողության ներքո, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հինգ մարդ` մի ընտանիքի անդամներ, առաջին սիրիացի փախստականներն են, ում իշխանությունները համաձայնել են տեղակայել Ավստրալիայում:
Համաձայն երկրի կառավարության հայտարարած պլանների` ընդհանուր Մերձավոր Արևելքի ճամբարներից Ավստրալիայում կտեղակայվի 12.000 սիրիացի և իրաքցի, առաջին հերթին՝ առավել դաժան հետապնդումների ենթարկված ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ։










