Բելգիայում ահաբեկչության վտանգի մակարդակը բարձրացվել է

09:01 • 17.11.15

Վտանգի վերլուծության համակարգման բելգիական մարմինը երկուշաբթի երեկոյան երկրում ահաբեկչական վտանգի մակարդակը երկրորդից երրորդի («լուրջ») է հասցրել, գրում է korrespondent.net-ը:

 

Այդ մակարդակը, որը չափվում է 4 բալանոց սանդղակով, նշանակում է, որ «վտանգը հնարավոր է կամ հավանական է»: Նման նախազգուշացումը վերաբերում է նախևառաջ մարդաշատ վայրերին և միջոցառումներին։

 

Այդ առնչությամբ ճգնաժամային կենտրոնը խորհուրդ է տվել չեղյալ հայտարարել Բելգիա-Իսպանիա ֆուտբոլային խաղը, որը պետք է կայանար երեքշաբթի։

 

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Բելգիայում են կազմակերպվել Փարիզում անցած ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունները։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է հնչել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում: Բացի այդ, «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ժամանակ ահաբեկիչները մարդկանց պատանդ են վերցրել: Վերջին տվյալներով զոհվել է շուրջ 130 մարդ, մոտ 300 հոգի՝ վիրավորվել:

 

Բելգիայում ահաբեկչության վտանգի մակարդակը բարձրացվել է