Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են ծաղիկներ և մոմեր դնել

13:25 • 17.11.15

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են ծաղիկներ և մոմեր դնել Փարիզի ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակին։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է տեղի ունեցել «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում, որտեղ անցկացվում էր Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլային հավաքականների ընկերական խաղը: Բացի այդ «Բատակլան» թատրոնում ռոք-համերգի ժամանակ ահաբեկիչները պատանդներ են վերցրել: Վերջին տվյալներով՝ 129 մարդ է մահացել:
 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են ծաղիկներ և մոմեր դնել