Մոնղոլիայում տղամարդն ինքնահրկիզվել է իր իսկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)
Մոնղոլիայում առևտրային միության նախագահը, փորձելով ամեն գնով չեղարկել իր երկրի ածխահանության արդյունաբերության ոլորտը Չինաստանին վաճառելու որոշումը, դիմել է անչափ հուսահատ քայլի։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հասարակական գործիչը, ում անունը չի նշվում, ինքնահրկիզվել է իր իսկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ` անասելի խուճապի մատնելով բոլոր ներկաներին:
«Կառավարությունն այլևս չի աջակցում ոլորտին, ածխափորների ընտանիքները մատնված են սովի, այդիսկ պատճառով ես կինքնահրկիզվեմ` հանուն Մոնղոլիայի, հանուն մեր երեխաների»,-ասել է առևտրային միության նախագահը՝ հեղուկ վառելիքը լցնելով իր վրա։
Ներկաներն անմիջապես փորձել են մարել կրակը, փրկել տղամարդուն, նա այժմ գտնվում է հիվանդանոցում` ծայրահեղ ծանր վիճակում:
Աղբյուրը մանրամասնում է, որ ըստ ինքնահրկիզվողի՝ ածխահանքերը չինական կողմին վաճառելու դեպքում ոլորտում աշխատող մոնղոլների մեծ մասը կմնա գործազուրկ։






ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Տեսանյութը պարունակում է տեսարաններ, որոնք անչափահասներին և նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում դիտել։










