Հունաստանում երկրաշարժ է գրանցվել

12:22 • 17.11.15

Հույն և ամերիկացի սեյսմոլոգների փոխանցմամբ՝ Հունաստանի արևմտյան հատվածում տեղի է ունեցել երկրաշարժ։


Ինչպես նշում է gazeta.ru-ն, Աթենքի համալսարանից հայտնել են, որ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5.9 բալ:

 

Մինչդեռ ամերիկացի մասնագետների տվյալները փոքր- ինչ այլ են: Նրանց փոխանցմամբ՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.4 բալ:

 

Աղբյուրը հավելում է, որ զոհերի ու ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում։

Հունաստանում երկրաշարժ է գրանցվել