Ֆրանսիայի օդուժը մեկ օրում երկրորդ անգամ ավիահարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին
Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը ֆրանսիական օդուժի հարվածների թիրախ են դարձել, տեղեկացնում է НТВ-ն։
Մեկ օրում երկրորդ անգամ ֆրանսիացի զինվորականներն ավիահարվածներ են հասցրել իսլամիստների մայրաքաղաքը համարվող Ռաքքայի օբյեկտներին։
Տեղեկությունը հաստատել է Ֆրանսիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչը։ «Վերջին 24 ժամում արդեն երկրորդ անգամ ֆրանսիացի զինվորականներն ավիաթռիչքներ են իրականացրել Սիրիայի Ռաքքա քաղաքում և հարվածներ հասցրել ԻՊ-ին»,-ասել է նա։
Ֆրանսիայի օդուժը ոչնչացրել է հրամանատարային կետ ու ահաբեկիչներին մարզելու ճամբար։
Երեկ Ֆրանսիայի զինուժը զանգվածային հարված էր հասցրել Ռաքքայում, որը համարվում է Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» կենտրոնը։
Հաղորդվում է, որ երեկ ռազմական ինքնաթիռներից 20 ռումբ է արձակվել Ռաքքայի վրա։










