Սերբիայում ձերբակալվել է մի տղամարդ, ում անձնագիրը համընկել է Փարիզի դեպքերի ահաբեկչի անձնագրի հետ

10:03 • 17.11.15

Սերբիայում ոստիկանությունը ձերբակալել է սիրիական անձնագրով մի տղամարդու, որի տվյալները համընկել են այն փաստաթղթի տվյալների հետ, որը հայտնաբերվել է Փարիզի ահաբեկչություններն իրականացնողներից մեկի մոտ, գրում է Газета-ն` հղում անելով The Guardian-ին:

 

Նշվում է, որ անձնագրերը տարբերվում են միայն լուսանկարներով, իսկ տվյալներն ամբողջությամբ նույնն են:

 

Սերբիայի իշխանությունները հայտնել են, որ, իրենց կարծիքով, 2 անձնագրերն էլ կեղծ են։ Այժմ նրանք աշխատում են ֆրանսիացի քննիչների հետ և պարզում են փաստաթղթերի իսկությունը։

Սերբիայում ձերբակալվել է մի տղամարդ, ում անձնագիրը համընկել է Փարիզի դեպքերի ահաբեկչի անձնագրի հետ