Սիրիայում բնակիչները վերադառնում են իրենց ազատագրված բնակավայրերը. РИА Новости-ի ֆոտոշարքը (լուսանկարներ)
Սիրիական բանակն աշխարհազորայինների աջակցությամբ նոյեմբերի 11-ին ոչնչացրել է «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման տեղակայման վայրը և ամբողջական հսկողության տակ առել Ալ- Հադեր գյուղը, որի բնակիչներն աստիճանաբար վերադառնում են իրենց տները, գրում է РИА Новости-ն՝ ներկայացնելով ֆոտոշարք։
«Գյուղն ահաբեկիչներից ազատագրելուց հետո կոմունալ ծառայությունները սկսել են վերականգնել ենթակառուցվածքները: Անհրաժեշտ է ստեղծել բոլոր պայմանները բնակիչների նորմալ կյանքի համար»,-РИА Новости-ի թղթակցին ասել է Հալեպում Բաաս կուսակցության գլխավոր քարտուղար Ահմադ Իբրահիմը։
Վերջինս նույնպես այդ գյուղից է և ընտանիքի հետ առաջիններից է եղել, որ վերադարձել է հայրենի գյուղ:
«Մենք լքել ենք մեր տները 3 տարի առաջ, երբ այստեղ եկան գրոհայինները: Ես չեմ կարող խոսքերով փոխանցել` որքան երջանիկ եմ տուն վերադառնալու համար»,- պատմել է ազատագրված բնակավայրերից մեկի բնակիչը:


















