Դոնալդ Թրամփն առաջարկում է մտածել ԱՄՆ-ում մզկիթների փակման շուրջ

09:57 • 17.11.15

ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփն առաջարկել է «լրջորեն ուսումնասիրել» ԱՄՆ-ում մզկիթների փակման հարցը` ի պատասխան Փարիզի դեպքերի, գրում է РИА Новости-ն:

 

«Ես չէի ցանկանա դա, սակայն դա այն է, ինչ պետք է լրջորեն քննարկել: Մզկիթներից դուրս է գալիս բացարձակ ատելություն, աննկարագրելի ատելություն, ընկալման սահմաններից դուրս»,- նշել է քաղաքական գործիչը:

 

Թրամփը դժգոհություն է հայտնել նաև Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի նախորդ տարվա որոշման վերաբերյալ, այն է` դադարեցնել ոստիկանության` մուսուլմանական համայնքների գաղտնի լրտեսումը։